Պրոդյուսերները փոփոխություններ են կատարել «Օսկար»-ների հանձնման առաջիկա արարողության մեջ

Armenpress 12:21, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը կանցկացվի փետրվարի 24-ին Լոս Անջելեսում նորովի ձեւավորված բեմի վրա, առանց հաղորդավարի ներածական մենախոսության եւ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված կինոնկարների ցուցադրման նոր կարգով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 18-ին հայտնել Է The New York Times թերթը՝ վկայակոչելով արարողության պրոդյուսերներ Դոննա Ջիլիոտիին եւ Գլեն Ուեյսին:

Բեմը, որի վրա հանձնելու են մրցանակները, ոսկեզօծ երանգներով Է ձեւավորված դիզայներ Քեւին Քորինսի նախագծի համաձայն, որը Բրոդվեյում ձեւավորել Է «Համիլթոն» եւ «Հարգելի Էվան Հանսեն» մյուզիքլները: «Մենք ցանկանում ենք, որ այս տարի ամեն ինչ նոր տեսք ունենա»,-նշել Է Գլեն Ուեյսը: Նրա խոսքով՝ հաճելի Էր անցյալ տարիների պրակտիկայից հրաժարվելու որոշումը, երբ հաղորդավարն արարողությունը բացում Էր մենախոսությամբ: Այս տարի, Ուեյսի խոսքով, պրոդյուսերները գործողությունների «մանրակրկիտ պլան» են մշակել այն պայմաններում, երբ արարողության հիմնական հաղորդավար չի լինելու: Նա չի ճշտել, թե հատկապես ինչպիսին Է լինելու արարողության սկիզբը, բայց հասկանալ Է տվել, որ մրցանակի առաջին դափնեկրին կարող են հայտարարել միջոցառման սկսվելուց արդեն վեց-յոթ րոպե անց: Փոփոխություններ են մտցվել նաեւ այն կինոժապավենների ներկայացման կարգի մեջ, որոնք «Օսկար»-ի են հավակնում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Անցյալ տարի անվանակարգորդ- ֆիլմերի թրեյլերները ներառվել Էին մեկ չորսրոպեանոց տեսասյուժեում, որը ցուցադրվել Էր հաղթողին հայտարարելուց անմիջապես առաջ: Առաջիկա արարողությանը մրցանակի առաջադրված ութ ֆիլմերից յուրաքանչյուրի մասին կպատմի հանդիսատեսներից որեւԷ մեկը: «Օսկար» կինոմրցանակի հանձման 91-րդ արարողությունը փետրվարի 24-ին կանցկացվի Լոս Անջելեսի Dolby թատրոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am