Պատգամավորներն արտասանում են Թումանյանի քառյակները. ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ֆլեշմոբ է սկսել

Armenpress 11:50, 19 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ ֆլեշմոբ են սկսել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներն արտասանում են Հովհաննես Թումանյանի քառյակները և տեսանյութերը տեղադրում  «Ֆեյսբուք»-ի իրենց էջերում՝ օգտագործելով #Թումանյան150#ԻմՔայլը հեշթեգը:

Նախաձեռնությանը միացել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Գոռ Գևորգյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սոնա Ղազարյանը, Կարեն Համբարձումյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Ջուլհակյանը:   

Հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 փետրվարի 19-ին, Լոռու Դսեղ գյուղում: Գրել է բանաստեղծություններ,պոեմներ,քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ արդեն իսկ սկսվել են պետական մակարդակով տարատեսակ միջոցառումների նախագծումներ՝ այդ հրաշալի հոբելյանը հավուր պատշաճի և մեծ շուքով նշելու համար։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am