Նյուրնբերգում արտակարգ իրադրության ռեժիմ Է հայտարարվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռումբի պատճառով. DPA

Armenpress 11:39, 19 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի իշխանություններն արտակարգ իրադրության ռեժիմ են հայտարարել քաղաքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ռումբի հայտնաբերվելուց հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է DPA գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ 250 կիլոգրամ քաշով արկը՝ պայթուցիչով, հայտնաբերել են փետրվարի 18-ի առավոտյան քաղաքի արեւմուտքի Հյոֆենի շրջանում: Սակրավորները պլանավորել Էին ռումբը վնասազերծել երեկոյան դեմ: Աշխատանքները բարդացել են այն պատճառով, որ դանդաղ գործողության քիմիական պայթուցիչի օգտագործմամբ վնասազերծման ավանդական եղանակի կիրառումը հնարավոր չի եղել: Ինչպես նշել Է գործակալությունը, հրշեջներն աշխատանքների կատարման ընթացքում 8 հազար մարդ են տարահանել մերձակա շրջաններից: Ավելի ուշ արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել նաեւ հարեւան Ֆյուրտ քաղաքում, որը գտնվում Է Նյուրնբերգից յոթ կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am