Իտալիայի նախկին վարչապետի ծնողները ձերբակալվել են խարդախության կասկածանքով

Armenpress 11:04, 19 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցիի ծնողները՝ Տիցիանո Ռենցին եւ Լաուրա Բովոլին, տնային կալանքի տակ են վերցվել խարդախության կասկածանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են զանգվածային լրատվամիջոցները: Նրանց կասկածում են այն բանում, որ խարդախ ճանապարհով սնանկացրել են իրենց պատկանող ընկերությունները, օգտագործել կեղծ հաշիվներ: Տնային կալանքը խափանման միջոց Է ընտրվել նրանց կողմից ապացույցների թաքուցումից կամ խեղաթյուրումից խուսափելու նպատակով: Կասկածյալների նկատմամբ հետաքննությունը շարունակվում Է: «Ես շատ եմ հավատում արդարադատության իտալական համակարգին: Ուստի ցանկանում են շտապ ներկա լինել դատին»,- գրել Է Իտալիայի նախկին վարչապետը Facebook-ում:Նրա խոսքով՝ փորձագետները հայտարարել են, որ «երբեք նման անհեթեթ ե անհամաչափ միջոց չեն տեսել»: Ռենցիի կարծիքով՝ իր ընտանիքի դեմ հարձակումները կապված են իր քաղաքական գործունեության հետ:Մատեո Ռենցին Իտալիայի կառավարությունը գլխավորել Է 2014 թվականի փետրվարից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am