Մեքսիկայի ամենահին բանտերից մեկը կդառնա գիտական կենտրոն

Armenpress 20:59, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հրամանագիր է ստորագրել՝  Խաղաղ օվկիանոսի Լաս Տրես Մարիաս կզիներից մեկում գտնվող  ամենահին բանտերից մեկը փակելու և այն  շրջակա միջավայրի հետազոտման կենտրոն դարձնելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ,այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մենք որոշեցինք, որ 1906 թվականից ի վեր գործող բանտը, որն ավելի քան մեկ դար ունեցել էր պատիժի, խոշտանգումների և ճնշման պատմություն, այլևս  չի լինի», - ասել է Լոպես Օբրադորը:

Նախագահի խոսքով՝ այժմ նախկին բանտի շենքում կստեղծվի շրջակա միջավայրի, բուսական եւ կենդանական աշխարհի ուսումնասիրման կենտրոն, որտեղ ուսումնասիրություններ կարող են իրականացնել նաև  երեխաները և դեռահասները:

Այժմ բանտում պահվում է մոտ 600 բանտարկյալ: Ըստ Օբրադորի ՝ նրանցից 200-ը ազատ կարձակվի, մնացած 400-ը կփոխանցվի այլ կալանավայրեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am