Հակոբ Արշակյանը Իսպանիայում կմասնակցի «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովին
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Բարսելոնայում կմասնակցի «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովի նախարարական ամենամյա ծրագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Կառավարության e-gov.am կայքում վարչապետի որոշման մեջ:
Որոշման մեջ մասնակավորապես նշված է, որ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը 2019 թվականի փետրվարի 24-27-ը կգործուղվի Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա)՝ «GSMA շարժական աշխարհ» համաշխարհային համաժողովի նախարարական ամենամյա ծրագրին մասնակցելու նպատակով:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ