1000х90.jpg (78 KB)

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում. ուշադրության կենտրոնում են եղել երթևեկության կանոնները կոպտորեն խախտող վարորդները

Armenpress 14:11, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը փետրվարի 15-ին ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել 15 վարորդի նկատմամբ, 9 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Մեկ վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, 4-ը՝ ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով: Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև մաքսային կանոնների խախտմամբ շահագործվող տրանսպորտային միջոց:

Ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտող և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդները: Հայտնաբերվել է այդպիսի 7 վարորդ: Նշվում է, որ նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում անվտանգ երթևեկություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am