Մյունխենի խորհրդաժողովը ցույց տվեց պառակտման խորությունն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների միջեւ. The New York Times

Armenpress 12:02, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի՝ անվտանգության խորհրդաժողովը ցուցադրեց միջազգային քաղաքականության բազմաթիվ հարցերի շուրջը հայացքների խորը տարբերությունների առկայությունը Վաշինգտոնի եւ նրա դաշնակիցների միջեւ, Արեւմուտքում երկյուղ են կրում, թե դրանից կարող են օգտվել Ռուսաստանն ու Չինաստանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է փետրվարի 17-ին The New York Times-ում (NYT) հրապարակված հոդվածում:

Ինչպես արձանագրված Է հրապարակման մեջ, «Եվրամիության ղեկավարները վաղուց Էին երկյուղում, որ (ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ) Թրամփի հայտարարությունները եւ Twitter-ում նրա հաղորդագրությունները կարող են կործանել Հյուսիսատլանտյան դաշինքը»: «Նրանք հույս ունեին, թե, չնայած լարվածությանը, առկա կապերը կդիմանան»:

«Սակայն, դիվանագետների եւ վերլուծաբանների խոսքով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Մյունխենի անվտանգության հեղինակավոր խորհրդաժողովում Եվրամիության եւ Թրամփի վարչակազմի միջեւ պառակտումը դարձավ բացահայտ, լարվածությամբ լի, ձեռք բերեց իրական ուրվագծեր»,- նշված Է նյութում: «Այլեւս ոչ ոք չի հավատում, թե Թրամփին հուզում են դաշնակիցների տեսակետներն ու շահերը»,- մեջբերում Է թերթն աղբյուրի խոսքը Գերմանիայի պաշտոնատար անձանց թվից:

Ինչպես ասված Է հոդվածում, լրագրողների հարցմանը մասնակցած դիվանագետներն ու հետախուզության աշխատակիցները կարծում են, որ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների միջեւ առկա տարակարծություններից «կարող են օգտվել Ռուսաստանն ու Չինաստանը»: Ինչպես արձանագրված Է հրապարակման մեջ, Եվրամիությունում, մասնավորապես, «զայրացած են» Իրանի դեմ «ամերիկյան պատժամիջոցներից», քանի որ այդ սահմանափակումները «շատ ավելի մեծ վնաս» են հասցնում «Եվրամիությանը, քան ԱՄՆ-ի ընկերություններին»: Հոդվածում նշված Է, որ «եվրոպացիներն այլեւս չեն հավատում, թե Վաշինգտոնը կփոխվի»:

Հրապարակման մեջ ասված Է, որ, ԵՄ-ի պաշտոնատար անձանց տեսակետով՝ «Թրամփն ավանդական դաշնակիցներին ընկալում Է որպես տնտեսության ոլորտում մրցակիցների» եւ կարծում Է, որ առաջատարի դերն ԱՄՆ-ին թույլ Է տալիս հաստատել թելադրանք: «Սակայն ավելի ու ավելի շատ եվրոպացիներ են հայտարարում, որ, իրենց կարծիքով՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները երբեք նախկինը չեն լինի նաեւ Թրամփի վարչակազմից հետո»,- արձանագրում Է հրատարակությունը: Նյութի մեջ բերված Է Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Նորբերտ Ռետգենի (Քրիստոնեադեմոկրատական միություն) կարծիքը, ով նշել Է, որ տարաձայնությունների աղբյուրն, իրականում, ոչ թե Թրամփն Է, այլ աշխարհաքաղաքական բնույթի խորը փոփոխությունները եւ աշխարհում վերադարձն այն իրադրությանը, երբ մրցակցություն Է տեղի Է ունենում մեծ տերությունների միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am