1000х90.jpg (78 KB)

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը կես միավորով է հետ Իրանի մրցաշարի առաջատարներից

Armenpress 15:47, 17 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը կես միավորով է հետ Կասպյան գավաթի խաղարկության առաջատարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մրցաշարի 6-րդ տուրում Միքայելյանը պարտություն կրեց: Իսկ Կարեն Գրիգորյանը առավելության հասավ հնդիկ հակառակորդի նկատմամբ:     Հայկ Երիցյանն էլ կիսեց միավորը:

Այժմ Կարեն Գրիգորյանն ունի 4,5 միավոր և առաջատար քառյակից հետ է կես միավորով:

Իրանում ընթացող Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարին մասնակցում են 11 երկրների 79 շախմատիստ: Մասնակիցների թվում են 7 գրոսմայստեր:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am