ՀՀ ԿԸՀ-ն երեքժամյա պարբերականությամբ կհրապարակի ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը

Armenpress 11:52, 17 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում ժամը 12.00-ից սկասած երեքժամյա պարբերականությամբ կհրապարակի փետրվարի 17-ին կայացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվն՝ ըստ համայնքների։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: 

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 56 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու է 118 տեխնիկական սարքավորում:

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am