Ալեքս Ֆերգյուսոնը կրկին կմարզի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բարեգործական խաղի շրջանակներում

Armenpress 16:32, 16 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կրկին կմարզի «կարմիր սատանաներին»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բարեգործական խաղի ժամանակ, որը նվիրված կլինի «մանկունիացիների թրեբլի» 20-ամյակին, հենց Ֆերգյուսոնը կմարզի թիմին: Հանդիպումը կկայանա մայիսի 26-ին և «Կարմիրները» կմրցեն «Բավարիա»-ի հետ:

1998/99 մրցաշրջանին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Ոսկե հեթ-տրիկի» հեղինակ դարձավ՝ հաղթանակ տոնելով Անգլիայի առաջնությունում, գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am