Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր

Armenpress 16:27, 16 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին ու ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի կարևորությունը: Հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների մթնոլորտում քննարկվել են երկկողմ գործակցության, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 14-16-ը Գերմանիայում մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am