Ոստիկանությունը բերման է ենթարկել «Այֆոն 8»-ի գողություն կատարելու մեջ կասկածվող անձին

Armenpress 15:38, 16 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերնիսաժ» տոնավաճառի տաղավարներից մեկում «Այֆոն 8» տեսակի բջջային հեռախոսի գողություն  կատարելու մեջ կասկածվող  անձը հայտնաբերվել է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, փետրվարի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունը կատարել է 43-ամյա Գուրգեն Խ․-ն:

43-ամյա տղամարդը նույն օրը հայտնաբերվել, գողության կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել է խոստովանական ցուցմունք:  Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:  Կատարվում է նախաքննություն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am