1000х90.jpg (78 KB)

Տիգրան Բարսեղյանը բացել է գոլերի հաշիվը «Կայսար»-ում

Armenpress 12:50, 16 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը առաջին գոլն է խփել նոր ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Կայսար»-ը ընկերական խաղում մրցել է վրացական ՎԻՏ թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է 2:3 հաշվով հօգուտ վրացական ակումբի:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Կայսար»-ի կազմում խփել է թիմի 2-րդ գոլը` բացել է գոլերի հաշիվը ղազախական ակումբի կազմում:

Տիգրան Բարսեղյանը «Կայսար» տեղափոխվեց 2018 թվականի տրանսֆերային պատուհանի ընթացքում մակեդոնական «Վարդար»-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am