1000х90.jpg (78 KB)

Վրաստանը պլանավորում Է նավթ արդյունահանել Սեւ ծովում

Armenpress 13:40, 14 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը տարեվերջին կհայտարարի Սեւ ծովում նավթի-գազի պաշարների յուրացման աճուրդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խորհրդարանում հայտարարել Է երկրի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Քոբուլիան:

«Exxon լրջագույն ընկերությունը կատարում Է մեր Սեւ ծովի ներուժի հետազոտություն: Տարեվրջին այն կավարտվի, եւ մենք կհայտարարենք Սեւ ծովի նավթի եւ գազի պաշարների յուրացման աճուրդ»,- ասել Է Քոբուլիան: Վրաստանում գազի արդյունահանման հնարավորությունները հետազոտում Է նաեւ ԱՄՆ-ի Schlumberger ընկերությունը:

«ԱՄՆ-ի Schlumberger ընկերությունն զբաղվում Է մի քանի հորատանցքերի հորատմամբ, եւ ստացվել են դրական արդյունքներ, ինչը մեզ հնարավորություն կընձեռի որոշակի ծավալի գազ ստանալ»,- ասել Է Քոբուլիան:

2018 թվականին Վրաստանում արդյունահանվել Է ավելի քան 30 հազար տոննա նավթ եւ 16,5 միլիոն խորանարդ մետր գազ: Վրաստանը տարեկան միջին հաշվով սպառում Է շուրջ 1,2 միլիոն տոննա նավթամթերք եւ շուրջ 2,5 միլիարդ խորանարդ մետր գազ: Ածխաջրածինները (նավթը եւ գազը) հիմնականում ներմուծվում են Ադրբեջանից, Ռուսաստանից, Ռումինիայից եւ Բուլղարիայից, հաղորդել Է «Sputnik Վրաստան»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am