1000х90.jpg (78 KB)

Մերձավոր Արեւելքում խաղաղությունն անհնարին Է առանց Իրանին դիմակայելու. Փոմպեո

Armenpress 13:24, 14 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ Մերձավոր Արեւելքում խաղաղությունն ու կայունությունը անհնարին են առանց Իրանին դիմակայելու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոմպեոն Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ միասին լրագրողներին Է մոտեցել մերձավորարեւելյան խորհրդաժողովի ընթացքում, որն ամերիկացիները կազմակերպել են Վարշավայում, եւ որն ընկալվում Է որպես հնարավոր հակաիրանական կոալիցիայի ուժերի ստուգատես:

«Անկարելի Է Մերձավոր Արեւելքում խաղաղության ու անվտանգության հասնել առանց Իրանին դիմակայելու: Դա պարզապես անհնարին Է»,-ասել Է Փոմպեոն՝ հիշատակելով Լիբանանում, Եմենում, Սիրիայում եւ Իրաքում Իրանի «չարանենգ ազդեցության» մասին:

Նաթանյահուն «պատմական բեկումնային պահ» Է համարել Վարշավայի համաժողովը, որին մասնակցում են հիմնական արաբական երկրների պատվիրակությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Իսրայելի հետ: «Իսրայելի վարչապետը եւ առաջատար արաբական երկրների արտաքին գործերի նախարարները կանգնել Էին միասին եւ անսովոր ուժով, պարզորոշությամբ եւ միասնությամբ հանդես Էին գալիս իրանական ռեժիմի ընդհանուր սպառնալիքի դեմ»,-ասել Է նա: Նաթանյահուն շնորհակալություն Է հայտնել Փոմպեոյին հանդիպման կազմակերպման համար եւ կոչ Է արել նման փոխգործակցությունը շարունակել «այլ ձեւաչափերով, այլ ուղիներով, բայց եւ նույն նպատակով»:

Իրանը հանդիպմանը մասնակցելու հրավեր չի ստացել: Մինչդեռ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյան ընդգծել Է, որ Վարշավայի խորհրդաժողովը հակաիրանական բնույթ չի կրում: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «մեռելածին» Է որակել Վարշավայում Մերձավոր Արեւելքին նվիրված խորհրդաժողովի կազմակերպումը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարությունը հայտնել Է, որ Ռուսաստանը չի մասնակցելու Վարշավայի խորհրդաժողովին, որը «նախապատրաստվում Է հապճեպորեն՝ առանց հաշվի առնելու մերձավորարեւելյան եւ ներտարածաշրջանային ազդեցիկ երկրների կարծիքը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am