Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՊԵԿ-ի ձեռքբերումները դիտարկվել են ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

Armenpress 11:27, 14 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է կոմիտեի առաքելությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՊԵԿ ձեռքբերումները՝  շեշտադրելով ՀՀ–ում հարկ վճարողների համար կանխատեսելի և համահավասար հարկային համակարգի ներդրման ու բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման կարևորությունը: ՊԵԿ նախագահի տեղակալը անդրադարձել է նաև հանրության համար մատչելի էլեկտրոնային ծառայությունների մատուցման և վերլուծական գործիքների ու կարողությունների հիման վրա որոշումների կայացման համակարգի ներդրմանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՊԵԿ-ի առաջիկա նախաձեռնությունները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am