ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Եմենում Էր Ռիադին օգնությունը դադարեցնելու բանաձեւ Է ընդունել. The Hill

Armenpress 09:53, 14 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն Է տվել այն բանաձեւին, որի համաձայն Միացյալ Նահանգները պետք Է դադարեցնի Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային օգնության տրամադրումը, որը Եմենում կռվում Է «Անսար Ալլահ» խռովարար կազմավորման (հուսիներ) դեմ: Փետրվարի 13-ին այդ մասին հայտնել Է The Hill թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սպասվում Է, որ Սենատը նույնպես հավանություն կտա սույն բանաձեւին, ինչից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 30 օր կունենա համապատասխան հրամանագիրն ստորագրելու համար:

Մինչդեռ, ինչպես նշում Է հրատարակությունը, Սպիտակ տունն սպառնացել Է արգելք դնել այդ բանաձեւի վրա: Վարչակազմի կարծիքով՝ այդ փաստաթուղթը «սխալ» Է այն բանի կապակցույթամբ, որ ԱՄՆ-ի զինվորականներն ուղակի մասնակցություն չունեն զինված հակամարտությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am