1000х90.jpg (78 KB)

ԱՄՆ-ի եւ Կոլումբիայի նախագահները հավաստել են Մադուրոյին դիմակայելու պատրաստակամությունը

Armenpress 09:49, 14 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները եւ Կոլումբիան մտադիր են քայլեր ձեռնարկել Վենեսուելայի ճգնաժամի լուծման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի եւ Կոլումբիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Իվան Դուկեի՝ փետրվարի՝ 13-ին տարածված համատեղ հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգները եւ Կոլումբիան մտադիր են քայլեր ձեռնարկել Վենեսուելայում ժողովրդավարության՝ գոյություն ունեցող ճգնաժամի եւ հումանիտար ճգնաժամի լուծման համար: Երկու երկրներն Էլ վճռականորեն պաշտպանում են ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին եւ աշխարհի բոլոր երկրներին կոչ են անում պաշտպանել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը՝ ճանաչելով նախագահ Գուայդոյին եւ աջակցելով Վենեսուելայի ժողովրդին»,- նշված Է փաստաթղթում:

«Միացյալ Նահանգները եւ Կոլումբիան բազմաթիվ այլ երկրների հետ մեկտեղ պատրաստ են դիմակայելու Վենեսուելայի անօրինական նախկին դիկտատոր Նիկոլաս Մադուրոյի ամեն տեսակ սադրանքներին»,- ասված Է նախագահների համատեղ հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am