1000х90.jpg (78 KB)

ԱԺ-ն շարունակում է կառավարության ծրագրի քննարկումը. ՈՒՂԻՂ

Armenpress 10:00, 14 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը շարունակում է քննարկել Կառավարության ներկայացրած ծրագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկումը մեկնարկել է փետրվարի12-ին, 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստում։

Փետրվարի 12-ին կայացած նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության փետրվարի 8-ին հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարցտալու համար հերթագրվելէր 53 պատգամավոր:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր:

Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասիհամաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am