Ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվողի

Armenpress 21:31, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, փետրվարի 13-ին հայտնաբերել և գլխավոր վարչություն բերման են ենթարկել հետախուզման մեջ գտնվող Սևակ Անդրիասյանին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Երևանի բնակիչ, 31-ամյա Անդրիսյանը նախորդ տարվա հունիսի 19-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել էին սուբուտեքսի կիսված դեղահաբերի 19 կտոր և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Նա ձերբակալվել էր, ապա ստորագրությամբ բաց թողնվել, ինչից հետո թաքնվել էր քննությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am