ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 55 դեպք

Armenpress 21:21, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 8, շորթման, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, ապօրինի ծառահատման, ընտրական իրավունքի խախտման ու ծեծի 2-ական, ավազակային հարձակման, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության և սպանության սպառնալիքի 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, բնակարանային գողության 2, անառակաբարո գործողություններ կատարելու և գույքի դիտավորությամբ վնասման 1-ական դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am