Իրանում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 20 զինվորական

Armenpress 20:50, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած  ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն քսան զինվորական, ևս քսանը վիրավորվել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»-ն,  այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ կորպուսի ավտոբուսը հարձակման է ենթարկվել ահաբեկիչների կողմից։

Առայժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am