Դեսպան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների Սոցիալիսատական կուսակցության արտաքին գործերի խոսնակին

Armenpress 20:42, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեսպան Տիգրան Բալայանը փետրվարի 13-ին հանդիպել է Նիդերլանդների խորհրդարանի անդամ, Սոցիալիստական կուսակցության արտաքին գործերի խոսնակ Սադեթ Կարաբուլութին (Sadet Karabulut)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Տիգրան Բալայանը շնորհակալություն է հայտնել Սադեթ Կարաբուլութին Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ հետևողական ջանքերի, մարդու իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ մշտական ուշադրության համար։

Դեսպանը Բալայանը հոլանդացի խորհրդարանականին ներկայացրել է Հայաստանում ընթացող բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման և բարենպաստ ներդրումային պայմանների ստեղծման ուղղությամբ կառավարության քայլերը։ Տիգրան Բալայանը կարևորել է հայ-հոլանդական հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանների դերակատարությունն ու տեղեկացրել Հայաստանի և Նիդերլանդների միջև տարբեր բնագավառներում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ նախաձեռնությունների մասին։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ժողովրդավարական հասարակությունների միասնականության և փոխադարձ աջակցության, հակամարտության գոտիներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am