Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 17.3% -ով

Armenpress 19:52, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ  քննարկել է երկկողմ  և ինտեգրացիոն միությունների մակարդակով համագործակցությանն առնչվող արդիական հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բելտա» բելառուսական պետական լրատվական գործակալությանը, այս մասին տեղեկացնում է Բելառուսի կառավարության կայքէջը:

2018 թվականի ամփոփ տվյալներով՝  Բելառուսի եւ Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 50.1 մլն դոլար՝ 2017 թ. համեմատ աճելով 17.3% -ով: Բելառուսից արտահանումը Հայաստան կազմել է 37.4 միլիոն դոլար, Հայաստանից արտահանումը Բելառուս`12.7 միլիոն դոլար:

Հայաստանում ձևավորվել է ավելի քան 80 բելառուսական ձեռնարկություններից բաղկացած  ապրանքային բաշխման ցանց: Բելառուսական կապիտալի մասնակցությամբ երեք ձեռնարկություն է գործում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am