1000х90.jpg (78 KB)

Աբովյանում երկու մարդ է մահացել շմոլ գազով թունավորումից

Armenpress 20:13, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանչով Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/2 շենք մեկնած շտապօգնության խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել է 1940թ. ծնված Գրետա Տիտանյանի և 1929թ. ծնված Էմմա Բալայանի դիակները, իսկ 1939թ. ծնված Միքայել Բալայանին անգիտակից վիճակում «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ տեղափոխել է հիվանդանոց: Այս մասին հաղորդումը ոստիկանության Կոտայքի բաժինը հիվանդանոցից ստացել է փետրվարի 11-ին, ժամը 20։00-ին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am