ՕՊԷՔ-ն իջեցրել է 2019 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը

Armenpress 17:37, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՕՊԷՔ-ն իր փետրվարյան զեկույցում 2019 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումն իջեցրել Է օրական 50 հազար բարելով՝ մինչեւ 1,24 մլն բարել: Գնահատման նվազեցումը կապված Է ամերիկյան մայրցամաքի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում տնտեսական աճի տեմպերի սպասվող դանդաղման հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդ որում՝ ՕՊԷՔ-ը 2019 թվականին ՕՊԷՔ-ի մեջ չմտնող երկրներից նավթի առաջարկի աճի կանխատեսումն ավելացրել Է օրական 80 հազար բարելով՝ մինչեւ 2,18 մլն բարել՝ ԱՄՆ-ի Մեքսիկական ծոցում արդյունահանման աճի սպասումների վերանայման հաշվին:

Արդյունահանման ավելացում Է սպասվում առավելապես ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Ղազախստանում եւ Գանայում այն դեպքում, երբ Մեքսիկայում, Կանադայում, Նորվեգիայում եւ Ինդոնեզիայում կանխատեսվում Է արդյունահանման նկատելի նվազում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am