ՆԱՏՕ-ն պաշտպանական միջոցներ կձեռնարկի ՄՓՀՀՊ-ի գործողության դադարեցման պայմաններում. Ստոլտենբերգ

Armenpress 15:56, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն պաշտպանական միջոցների նախապատրաստման Է ձեռնամուխ լինում Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) գործողության դադարեցման պայմաններում, բայց մտադիր չԷ նոր հրթիռներ տեղակայել Եվրոպայում: Փետրվարի 12-ին այս մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման նախաշեմին կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միեւնույն ժամանակ մենք պատրաստվում ենք առանց ՄՓՀՀՊ-ի աշխարհին: Մենք կքննարկենք, թե ինչ քայլեր պետք Է ձեռնարկի ՆԱՏՕ-ն, որպեսզի ադապտացվի Ռուսաստանի հրթիռներին,- ասել Է նա:- Բայց ինչպիսին Էլ որ լինեն այդ քայլերը, դրանք կլինեն կշռադատված, համակարգված եւ պաշտպանողական: Մենք մտադիր չենք նոր հրթիռներ ծավալել Եվրոպայում»: Գլխավոր քարտուղարն ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն «ՌԴ-ի կողմից 9Մ729 հրթիռների մի քանի դիվիզիոնների ծավալումը»:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ Եվրոպայի երկրների եւ Կանադայի պաշտպանական ծախսերի աճը հաջորդ տարի կկազմի 100 միլիարդ դոլար: Ըստ որում գլխավոր քարտուղարն ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ի ոչ բոլոր երկրները կկատարեն մինչեւ 2024 թվականը ռազմական ծախսերը համախառն ներքին արդյունքի մինչեւ 2 տոկոս ավելացնելու՝ իրենց պարտավորությունները: Ստոլտենբերգը նաեւ հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային կարեւոր գործընկեր Է համարում, կօգնի Կիեւին անդամակցման գործընթացում, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am