Երևանի նոր տրանսպորտային համակարգով զբաղվող բրիտանական ընկերությունը վերջնական հաշվետվությունները կներկայացնի փետրվարի վերջին

Armenpress 15:50, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական WYG ընկերությունը, որը զբաղվում է Երևանի նոր տրանսպորտային համակարգի ձևավորմամբ, վերջնական հաշվետվությունները կներկայացնի փետրվարի վերջին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Նրա խոսքով՝ համապատասխան հանձնաժողովում մոտ օրերս քննարկում կլինի գործընթացի հետ կապված:

«Գործող տրանսպորտային համակարգում կան խնդիրներ, որոնք մոտ ժամանակներս կլուծվեն: Մասնավորապես, կավելանա տրանսպորտային միջոցների երթևեկության հաճախականությունը, և կլուծվեն վարորդների հիգիենային վերաբերվող հարցեր»,- ասաց նա:

Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am