Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան

Armenpress 13:28, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ՊՆ վարչական համարի մամուլի սրահում Կիպրոսի Հանրապետության  պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ եղել է գրավոր խնդրանք Սիրիայի իշխանություններից։ Եվ Հայաստանի Հանրապետության հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան», - ասաց Տոնոյանը:

Նախարարը նշեց նաև, որ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանն անպայման դա ևս կանի օրենքի տառին համապատասխան: «Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ», - ասաց Տոնոյանը:

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունը հաջողություն կունենան Սիրիայում իր առաքելությամբ:

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը, ընդհանուր՝ 83 անձ, մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ Հալեպ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am