Գրեթե կրկնակի նվազել Է Իրանից Վրաստան կատարվող ավիաչվերթերի թիվը

Armenpress 13:23, 12 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանից Վրաստան կատարվող ավիաչվերթերի թիվը հունվարին նվազել Է գրեթե կրկնակի: Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ 2019 թվականի հունվարին Իրանից Վրաստան իրականացվել Է 38 չվերթ, իսկ 2018 թվականի հունվարին՝ 71 չվերթ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:Գործակալության տվյալներով՝ դեռ անցյալ տարվա վերջին չվերթերի թվաքանակն աճող Էր: Նոյեմբեր-դեկտեմբերին Իրանից կատարվել Էր 132 չվերթ, ինչը 11-ով ավելի Է, քան 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին: Այս պահի դրությամբ Իրանից Վրաստան կանոնավոր թռիչքներ Է կատարում երկու ավիաընկերություն:Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Իրանից Վրաստան այցելուների թիվը կրճատվել Է 41 տոկոսով: Դրա հնարավոր պատճառների թվում նշում են այսպես կոչված խոզագրիպը, որի կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարությունը քաղաքացիներին հորդորել Է ձեռնպահ մնալ Վրաստան ուղեւորություններից: Բացի այդ, 2018 թվականին մերժվել Է Իրանի 3224 քաղաքացիների մուտքը Վրաստան:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am