Սիրիայում առնվազն 70 մարդ Է զոհվել եւ տուժել կոալիցիայի հասցրած հարվածի հետեւանքով. SANA

Armenpress 12:39, 12 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 70 խաղաղ բնակիչ Է զոհվել եւ տուժել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից Սիրիայի Դեյր Էզ Զոր նահանգի բնակավայրին հասցված հարվածի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 12-ին հայտնել Է SANA գործակալությունը: Նրա աղբյուրների տվյալների համաձայն, հարվածը բաժին Է ընկել Էլ Բագուզ գյուղի ճամբարին Փետրվարի 11-ին գործակալությունը տեղեկացրել Էր կոալիցիայի հարվածից չորս խաղաղ բնակիչների զոհվելու մասին, որը հասցվել Էր Էլ Բագուզի ծայրամասային բնակելի տներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am