Մակրոնը կառավարության «ընդգրկուն վերակազմում» Է նախապատրաստում. Figaro

Armenpress 12:14, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում իր կաբինետի «ընդգրկուն վերակազմում» Է նախապատրաստում, որը տեղի կունենա առաջիկա ամիսներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Figaro թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: Անցյալ տարվա հոկտեմբերին Մակրոնը վերադասավորումներ Էր կատարել կառավարությունում՝ փոխարինելով ՆԳ նախարարին, մշակույթի, գյուղատնտեսության նախարարներին եւ տարածքային ամբողջականության ու վարչատարածքային միավորների հետ կապերի նախարարության ղեկավարին: Այն ժամանակ երկրի քաղաքացիների 60 տոկոսը դժգոհ Էր մնացել կատարված վերադասավորումներից: Ինչպես գրում Է հրատարակությունը, Մակրոնն «աշխատում Է իր թիմի ընդգրկուն նորացման վրա»:

Սպասվում Է, որ այն տեղի կունենա առաջիկա երեքից-վեց ամիսներին: Փետրվարի 11-ին Point հրատարակությունը հայտնել Էր, որ Մակրոնի հատուկ խորհրդական Իսմայել Էմիլիենը հրաժարական Է տվել: Մակրոնը պաշտոնաթող լինելու Էմիլիենի մտադրության մասին ծանուցված Է եղել անցյալ տարվա նոյեմբերի կեսերին, այն ուժի մեջ կմտնի մարտի վերջին-ապրիլի սկզբին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am