Ֆիլիպիններում 70 մարդ Է մահացել կարմրուկի համաճարակից

Armenpress 11:52, 12 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպիններում մեկ ամսում առնվազն 70 մարդ Է մահացել կարմրուկից, նրանց մեծամասնությունը երեխաներ են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես փետրվարի 12-ին հայտնել Է The Guardian-ը, հունվարին երկրում արձանագրվել Է կարմրուկով հիվանդանալու 4 302 դեպք: Բարդ համաճարակային իրադրություն Է երկրի Ազգային մայրաքաղաքային տարածաշրջանում, ինչպես նաեւ Վիսայան կղզիներում, նշում Է հրատարակությունը: Հիվանդության տարածումը կապում են նախազգուշական պատվաստումների նկատմամբ բացասական վերաբերմունքի հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ Ֆիլիպիններում այս պահին պատվաստումներ են արվել բնակչության 55 տոկոսին, ինչը 15 տոկոսով պակաս Է անցյալ տարվա ցուցանիշից: Կարմրուկի չտարածվելու համար անհրաժեշտ Է պատվաստել բնակիչների 95 տոկոսին: Ինչպես հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, աշխարհում կարմրուկով հիվանդացության աճը 2016 թվականից ի վեր կազմել Է 30 տոկոս, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am