Ամերիկացի օրենսդիրները համաձայնության են հասել, որը թույլ կտա խուսափել «շաթդաունից»

Armenpress 10:04, 12 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետականները եւ դեմոկրատներն սկզբունքային համաձայնության են հասել սահմանի անվտանգության ապահովման հարցերի շուրջը՝ այդ կերպ խուսափելու փետրվարի 15-ին դաշնային կառավարության աշխատանքի նոր դադարեցումից («շաթդաունից»): Փետրվարի 11-ին այս մասին լրագրողներին հայտնել Է Ալաբամայի նահանգից հանրապետական սենատոր, Կոնգրեսի վերին պալատի հատկացումների կոմիտեի նախագահ Ռիչարդ Շելբին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեր երեկոն հաջող Էր: Մենք սկզբունքային համաձայնության հասանք»,- սենատորի խոսքից մեջբերում Է անում The Hill թերթը: Օրենսդիրները չեն հայտնել համաձայնության մանրամասները՝ ճշտելով, որ օրինագծի տեքստը կարող Է հրապարակվել փետրվարի 13-ին: Հունվարի 25-ին Սպիտակ տունը եւ Կոնգրեսը համաձայնության են եկել Միացյալ Նահանգների ամբողջ կառավարության գործունեության ֆինանսավորման կարճաժամկետ վերականգնման շուրջը՝ այդ կերպ դադարեցնելով «շաթդաունը», որը շարունակվեց 35 օր: Սակայն այդ համաձայնությունն ընդգրկել Է սոսկ մինչեւ փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am