Դելիի հյուրանոցում բռնկած հրդեհն առնվազն 17 մարդու կյանք Է խլել

Armenpress 09:58, 12 Փետրվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 17 մարդ Է զոհվել Դելիի կենտրոնական շրջանի Arpit Palace հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իշխանություններին: Մահերի մեծ մասի պատճառը եղել Է այրման արգասիքներից թունավորվելը: Հաղորդագրություններում նշվում Է, որ հրդեհը բռնկել Է տեղական ժամանակով մոտավորապես 4:00-ին (Երեւանի ժամանակով փետրվարի 11-ի 23:30-ին): Դրա դեմ պայքարելու Է ուղարկվել 26 հրշեջ մեքենա:Ներկայում փրկարարական գործողությունն ավարտված Է: Հրշեջները շենքից տարհանել են 35 մարդու:«Միջանցքներում փայտյա պանելներ Էին, ինչի պատճառով մարդիկ չԷին կարող միջանցքներն օգտագործել տարհանման համար»,- լրագրողներին ասել Է հրշեջ Վիպին Կենտալը: Նա հավելել Է, որ հրդեհի պատճառն առայժմ չի պարզվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am