1939 թվականի Alfa Romeo-ն 16,7 մլն եվրոյով վաճառվել Է Փարիզի աճուրդում. Ouest-France

Armenpress 16:43, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1939 թվականի թողարկման Alfa Romeo 8C 2900 B Touring Berlinetta հազվագյուտ ավտոմոբիլը Փարիզի հին ավտոմեքենաների աճուրդում 16,7 միլիոն եվրոյով վաճառվել Է ամերիկացի հավաքորդի: Ինչպես հայտնել Է Ouest-France թերթը, ավտոմոբիլը լավ վիճակում Է, իսկ դրա վազքը կազմում Է ընդամենը 65 հազար կիլոմետր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Retromobile 44-րդ ամենամյա ցուցահանդեսի ընթացքում աճուրդն անցկացրել Է Artcurial աճուրդային տունը: Հրատարակության տվյալներով՝ ընդամենն աճուրդի Էր դրվել 150 ավտոմոբիլ, որոնց թվում՝ 1953 թվականի մրցարշավային Maserati, 1960-ական թվականների Ferrari, 1962 թվականի Aston Martin եւ այլ ավտոմոբիլներ, բայց ամենաթանկը եղել Է Alfa Romeo-ն: Դրա մեկնարկային գինը կազմել Է 10 միլիոն եվրո, բայց արդեն աճուրդի սկսվելուց հետո մի քանի րոպե անց այն հասել Է 14,6 միլիոնի: Այդպիսով հավաքորդն ավտոմեքենայի համար վճարել Է 16,7456 միլիոն եվրո: Թերթը ճշտում Է, որ ընդամենը թողարկվել Է 50 այդպիսի ավտոմոբիլ: Այսօրվա դրությամբ դրանցից պահպանվել Է սոսկ հինգ օրինակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am