Coca-Cola-ն նոր համ կունենա

Armenpress 15:38, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Coca-Cola ընկերությունը տասնամյակի ընթացքում առաջին անգամ գործարկում Է նոր ըմպելիքի արտադրություն, որը նարնջի եւ վանիլի համ կունենա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է կորպորացիայի մամուլի տեղեկագրում:

Նորույթը վաճառքում կհայտնվի փետրվարի 25-ին՝ երկու տարբերակով՝ շաքարով եւ առանց շաքարի: Ըստ որում նշվում Է, որ դա տասը տարվա ընթացքում առաջին համալրումն Է ըմպելիքի համերի շարքում. 1985 թվականին հայտնվեց Coca-Cola՝ բալի համով, իսկ 2007-ին՝ վանիլի համով:

«Մենք ցանկացել ենք վերադարձնել դրական հիշողություններն ամռան անհոգ օրերի մասին»,- նոր ըմպելիքի հայտնվելը բացատրել Է ընկերության բրենդ-տնօրեն Քեյթ Քարփենթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am