Թաիլանդի ընտրական հանձնաժողովն արքայադստերը չընդգրկեց վարչապետի պաշտոնի թեկնածուների ցուցակում

Armenpress 15:22, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի ընտրական հանձնաժողովը փետրվարի 11-ին հրապարակել Է երկրի վարչապետի պաշտոնի թեկնածուների պաշտոնական ցուցակները՝ դրանցում չներառելով երկրի թագավորի քրոջ՝ արքայադուստր Ուբոլա Ռատանայի անունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Վարչապետի պաշտոնի համար 67-ամյա արքայադստեր թեկնածությունն առաջադրել Էր «Թաի Ռաքսա Չաատ» ընդդիմադիր կուսակցությունը:

Այդ որոշումը սուր քննադատության Է ենթարկվել Մախա Վաչիրալոնգկոռն թագավորի կողմից:

Նրա կարծիքով, թագավորական ընտանիքի անդամները «պետք Է վեր կանգնեն քաղաքականությունից եւ չեն կարող պաշտոններ զբաղեցնել քաղաքականության մեջ»: Ուբոլա Ռատանան ինքն ավելի վաղ համաձայնել Էր առաջարկված անվանակարգին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am