Ադրբեջանում լրտեսության մեջ կասկածվող անձ է ձերբակալվել

Armenpress 13:56, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում փետրվարի 11-ին ձերբակալվել է լրտեսության մեջ կասկածվող Մինգեչաուրի բնակիչ Ալեքբերով Անար Վագիֆ օղլուն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ալեքբերովը կասկածվում է օտարերկրյա հատուկ ծառայություններին Ադրբեջանի տարբեր պետական մարմինների աշխատակիցների, բանակի և արտասահմանում տարբեր կապեր ունեցող ադրբեջանցի պաշտոնյաների մասին օտարերկրյա հատուկ ծառայություններին տեղեկություններ տալու համար:

Տեղեկության համաձայն` կասկածյալն ընդունել է իր մեղքը և ձերբակալվել է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am