Գուայդոն Վենեսուելայում ընտրությունների անցկացման պայման Է համարել «բռնատիրման դադարեցումը»

Armenpress 13:38, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն գտնում Է, որ երկրում ընտրական գործընթացը կսկսվի «իշխանության բռնատիրման դադարեցումից» հետո: Համապատասխան կարծիքը նա հայտնել Է RT հեռուստաալիքի կայքում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հենց որ Վենեսուսլայում դադարի իշխանության բռնատիրումը, ինչն արդեն շուտով մենք կտեսնենք,- ասել Է նա ի պատասխան այն հարցի, թե երկրում երբ կարող են կայանալ ընտրությունները:- Վերջին ժամկետը՝ երբ դադարի իշխանության բռնատիրումը, կստեղծվի նոր Ազգային ընտրական խորհուրդ»:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մերժել Է անհապաղ պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը՝ նշելով, թե վերջին 20 տարում երկրում 25 ընտրություն Է տեղի ունեցել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am