Վախճանվել Է Walt Disney ընկերության նախկին գլխավոր տնօրենն ու ընկերության հիմնադրի փեսան
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 9-ին կյանքի 86-րդ տարում Կալիֆոռնիայում վախճանվել Է Ուոլթ Դիսնեյի փեսան եւ The Walt Disney Company-ի նախկին գլխավոր տնօրեն Ռոն Միլլերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 11-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը:
«Walt Disney Co.-ում բոլորն են վշտացել Ռոն Միլլերի մահվան կապակցությամբ: Նրա կյանքն ու ժառանգությունը անքակտելիորեն կապված են մեր ընկերության եւ Դիսնեյի ընտանիքի հետ, որոնց համար նա շատ կարեւոր մարդ Է եղել թե’ որպես գլխավոր տնօրեն, թե’ որպես Ուոլթի փեսա»,-ասված Է The Walt Disney Company-ի նախագահ Ռոբերտ Այգերի հայտարարության մեջ:
Միլլերն ստեղծել Է Touchstone-ը՝ Walt Disney-ի կինեմատոգրաֆիական ստորաբաժանումը, ինչպես նաեւ Disney հեռուստաալիքը: Աշխատանքի ընթացքում նա աչքի Է ընկել իր փորձարարությամբ նոր հայտնված համակարգչային անիմացիայի բնագավառում:
Վերջին տասնամյակներին Միլլերը եւ նրա կինն զբաղվում Էին գինեգործությամբ, 1981 թվականից նրանք Կալիֆոռնիայում ունեին խաղողի այգիներ եւ գինու գործարան, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: