1000х90.jpg (78 KB)

Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է հիվանդանոցների գերհագեցվածության խնդրի մասին

Armenpress 12:39, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ահազանգում է, որ «շտապ օգնությունը» հրաժարվում է հիվանդներին տեղափոխել հիվանդանոց՝ բժշկական կենտրոնների գերհագեցվածության պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զոհրաբյանն ասաց փետրվարի 11-ին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ընթացքում:

«Վերջին 10 օրում ես անընդհատ ահազանգեր եմ ստանում տարբեր քաղաքացիներից, որոնք դիմում են  «շտապ օգնություն», «շտապ օգնությունը» գալիս է ու կատեգորիկ հրաժարվում թոքային և շնչառական ծանր հիվանդություն ունեցող քաղաքացիներին տեղափոխել հիվանդանոց: Պատճառաբանությունը հետևյալն է՝ զանգահարեք, եթե տեղ կա, կտեղափոխենք, հիվանդանոցները գերհագեցած են, և չտեղափոխելու պայմանավորվածություն ունենք: Ես փորձեցի այս տեղեկությունը ճշտել, պարզվեց, որ ճիշտ է»,- ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խնդրին տեղյակ է, և հորդորեց քայլեր ձեռնարկել դրա լուծման ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am