Ամերիկացի բլոգերը դրոնով վիրուսային տեսանյութ է նկարահանել, որն արդեն մեկ միլիոն դիտում Է գրանցել

Armenpress 12:05, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի բլոգերը դրոնի միջոցով նկարահանել եւ սոցցանցում հրապարակել Է իր ճանապարհորդությունների դիտարժան կադրեր, եւ այդ տեսահոլովակը վիրուսային Է դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրոններով օդանավավարման հանճար բլոգերը, որը թաքնվում Է Ջոնի FPV (Johnny FPV) նիկի ներքո, որը մինչեւ վերջերս մի քանի տասնյակ հազար բաժանորդներ ուներ, բացառիկ կադրեր Է ցուցադրել: Հրապարակումից հետո առաջին իսկ ժամերին տեսահոլովակը գրեթե մեկ միլիոն դիտում Է հավաքել:

Տեսանյութում հայտնվել են շուրջ մեկ տասնյակ վայրեր. լեռներ, անապատ Հորդանանում, մրցարշավային ուղեգիծ եւ աֆրիկյան տափաստան՝ այնտեղ վազող ռնգեղջյուրներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am