Սերգեյ Լազարևը խոստանում է պատվով ներկայացնել Ռուսաստանը «Եվրատեսիլ-2019» մրցույթում

Armenpress 13:38, 9 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը մտադիր է առավելագույն ջանքեր գործադրել՝ Իսրայելում պատվով ներկայացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին երգիչն ասել է «Россия 1» հեռուստաընկերության եթերում:

«Ուզում եմ, որ բոլորս իրատես լինենք և հասկանանք, որ իմ նախորդ ելույթը նախորդ տարի էր, ուրիշ կատարողներ էին, ուրիշ երգեր: Ես կանեմ ինձնից կախված առավելագույնը, որպեսզի պատվով ներկայացնեմ իմ երկիրը»,- ասել է նա:

Երգիչը խոստացել է ամեն ջանք գործադրել, որպեսզի երկիրը հպարտանա իրենով:

2016 թվականին Սերգեյ Լազարևը մասնակցել էր «Եվրատեսիլ» երգի մրցույթին ու զբաղեցրել երրորդ հորիզոնականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am