Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից

Armenpress 17:20, 8 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննված ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Ի պատասխան մի քանի լրատվամիջոցների կողմից արված հարցումների, տեղեկացնում եմ, որ նախագահ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից: Եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, այդ մասին հանրությունը կտեղեկացվի մեր կողմից»,- գրել է Արման Մուսինյանը:

Փետրվարի 7-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունում «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը տևել է 1.5 ժամ:

Փետրվարի 6-ին ՀՔԾ-ն չէր մեկնաբանել նույն գործի շրջանակում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին տեղեկությունը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ գործի շրջանակում կալանքի տակ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am