Նյու Յորքում անցկացված բարեգործական դիմակահանդեսի հյուրեր են դարձել ընտանի կենդանիները

Armenpress 15:29, 8 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի «Փենսիլվանիա» հյուրանոցում փետրվարի 7-ին անցկացվել Է բարեգործական դիմակահանդես, որի գլխավոր հյուրերը դարձել են ընտանի կենդանիները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջոցառումն ամենամյա Է եւ անցկացվում Է արդեն 16-րդ անգամ:

Ինչպես նշվում Է իրադարձության պաշտոնական կայքում, շոուի առաքելությունն այն Է, որ նորաձեւության օգնությամբ ներդրում արվի կենդանիների փրկության եւ մեր մոլորակի բարօրության գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am