1000х90.jpg (78 KB)

Փոմպեոն պահանջել Է ավելի խիստ սահմանափակումներ կիրառել Իրանի հրթիռային ծրագիրը զսպելու համար

Armenpress 11:27, 8 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հանրակցությունը պետք Է ավելի խիստ սահմանափակումներ կիրառի Իրանի նկատմամբ նրա հրթիռային ծրագիրը զսպելու համար: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն համապատասխան հաղորդագրությունը փետրվարի 7-ին զետեղել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Իրանն անտեսում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կատարելագործելով իր հնարավորությունները բալիստիկ հրթիռների մշակման գործում: Մենք պետք Է վերականգնենք ավելի խիստ միջազգային սահմանափակումները՝ զսպելու Իրանի հրթիռային ծրագիրը»,- ասել Է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Փոմպեոյի վարկածով՝ վերջերս «Իրանի կողմից հրթիռի արաձակումը մեկ անգամ եւս ապացուցում Է, որ Իրանի հետ գործարքը ոչ մի կերպ չի դադարեցնում այդ երկրի հրթիռային ծրագիրը»:

Իրանի պաշտպանության փոխնախարարը հայտնել Է այս շաբաթ «Դուստի» («Բարեկամություն») արբանյակի արձակման մասին՝ անցած ամսին իրանական մեկ այլ արբանյակ ուղեծիր դուրս բերելու չկայացած փորձից հետո: Հունվարի կեսին Իրանն անցկացրել Է հայրենական արտադրության արբանյակի՝ ազդարարված երկու արձակումներից մեկը. «Փայամ» («Ուղերձ») արբանյակն այն ժամանակ չհաջողվեց ուղեծիր դուրս բերել, սակայն իշխանությունները հայտնեցին «Դուստի» արբանյակի արձակման մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am