1000х90.jpg (78 KB)

Արտակ Բեգլարյանն ու Եղիշե Կիրակոսյանը կարևորել են Արցախում ՄԻԵԴ չափորոշիչներին համապատասխան իրավական համակարգ ունենալը

Armenpress 18:05, 7 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փետրվարի 7-ին ընդունել է ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ Արմեն Գալստյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՄԻՊ աշխատակազմից, հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը և այդ հարցում առկա միջազգային մեխանիզմներին: Երկուստեք կարևորվել է Արցախում ՄԻԵԴ չափորոշիչներին համապատասխան իրավական համակարգ ունենալու կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են այդ ուղղությամբ փոխգործակցության խորացման կոնկրետ քայլերի շուրջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am