Բասկետբոլիստ Էդգար Բաբայանը վիրահատության է ենթարկվել

Armenpress 17:41, 7 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ակումբի խաղացող Էդգար Բաբայանը ենթարկվել է ծնկի բարդ վիրահատության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 22-ամյա բասկետբոլիստը մարզման ժամանակ ստացել էր ծնկահոդի դրսային մենիսկի վնասվածք։ Բաբայանի ապաքինումը կտևի մոտ վեց ամիս։

Ա լիգայի ընթացիկ առաջնությունում Էդգար Բաբայանը 2018/19 թթ. մրցաշրջանում «Ուրարտու Վիվառոյի» կազմում անցկացրել է 6 հանդիպում, միջինում վաստակել 14.8 միավոր, 6.5 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3.3 արդյունավետ փոխանցում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am